13 Սեպտեմբերի, 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է քննարկում կազմակերպել Սյունիքում ադրբեջանական ոստիկանական կետի տեղադրման փաստի վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցությունը պահանջել է խորհրդարան հրավիրել ԱԱԾ տնօրենին և տեղեկություններ ստանալ իրավիճակի վերաբերյալ: ԱԺ նախագահը հայտարարել է, որ կքննարկեն ընդդիմության առաջարկը:

Մինչ օրակարգում ընդգրկված հարցերին անդրադառնալը, պատգամավորները քննարկել են նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանելու և Արցախի անունը ավելացնելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը: Սակայն խորհրդարանը մերժել է այն: Իսկ օրակարգում ընդգրկված է եղել ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը:

kotayk

Լրահոս