9 Փետրվարի, 2023

Զորանոցի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը նորմալ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում։ Ինչպես նշել եմ, ապաքինման պրոցեսը երկար է, որովհետև մի քանի էտապով պետք է իրականացվի բուժումը՝ վիրահատական, հետո կոսմետիկ վիրահատական։ Այնպես որ, ամեն ինչ բարեհաջող, նորմալ ընթացքով է գնում»։

Անդրադառնալով թուրք-սիրական սահմանին երկրաշարժից հետո Թուրքիա փրկարարներ ուղարկելուն՝ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր ընդգծում է և անհրաժեշտ միջոցառում։

kotayk

Լրահոս