26 Փետրվարի, 2022

Երբ ստեղծվում էր ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գունդը, դիմորդների հետ նաև աշխատանքներ էին տարվում, որպեսզի նրանք տիրապետեն, թե ինչպես պետք է վարվել այն դեպքերում, երբ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, կամ՝ ինչպես առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորին՝ մինչև բժիշկների ժամանումը, կամ հիվանդանոց տեղափոխելը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարեկների կողմից նման աշխատանքների հսկողությունը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով դրվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա:

Պարեկների կողմից վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ունակությունները յուրացնելու մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել ՀՀ ոստիկանության բուժվարչության բժիշկները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 24-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ալեքսանդր Ամիրխանյանն ու Խաչատուր Պետրոսյանը ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա:

Այդ օրը՝ ժամը 04:50-ի սահմաններում, նշված պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Թումանյան փողոցի 22 հասցեի մոտ մի քաղաքացի մարմնական վնասվածքներով, արնաշաղախ ընկած է գետնին:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

kotayk

Լրահոս