28 Հունվարի, 2023

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.

«Պղծայց։

Դավաճանն, իր նույնպես դավաճանական շքախմբով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, իր այցով պղծեց մեր նահատակների հիշատակը։

Այդ արարածն իր շահերի համար մարդկանց ուղարկում է զոհվելու, հետո իբր հարգելով, իրականում՝ պղծում նրանց հիշատակը։

Այդպես եղավ 2008թ․, երբ նա հանուն իշխանության՝ իր ճղճղան կոչով ցուցարարներին հարձակման մղեց ոստիկանների վրա, և ունեցանք 10 զոհ։ Հետո, գալով իշխանության, իբր ցավալով զոհերի համար, նրանց դրամական փոխհատուցում տվեց, քանի որ նրա համար ամեն ինչ, այդ թվում՝ հայրենիքը չափվում է փողով։

Եվ արդեն, 2020թ․ հանձնեց հայրենիքը՝ տալով հազարավոր զոհեր։ Նրա լեդիմակբեթյան ախտանիշով տիկինը նույնպես փորձում է դրամական փոխհատուցումներով լռեցնել, իր իսկ խոսքերով ՝ «հանուն ոչնչի զոհվածների» հարազատներին։

Ինչևէ, սպասենք մարդասպանի այցին Սոնա Մնացականյանի շիրիմին»։

 

kotayk

Լրահոս