7 Փետրվարի, 2023

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ Զինված ուժերում տիրող վիճակի ու հարակից հարցերի շուրջ «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված հրատապ նիստն այսօր իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ անցավ փակ դռների ետեւում, Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ։ Նիստի դռնփակ լինելը նորից թեւավորել է որոշ պատգամավորների, ու նիստում քննարկումը ներկայացնում են սեփական մեկնաբանություններով, թե ընդդիմությունն ամեն ինչում համաձայնվել է ՊՆ նախարարի հետ։ Իրականում սուտ է, որը հերթական անգամ խոսում է նրանց անազնվության ու ցածրության մասին։ Ներկայացրածս զեկույցը չեմ կարող բացահայտել։ Կբավարարվեմ զեկույցի միայն ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈՆՆԵՐ բաժինը ներկայացնելով, որը հրապակել եմ ԱԺ ամբիոնից։

Բառացի մեջբերում. «Վերոշարադրյալը եզրակացնում է, որ ՀՀ ԶՈւ արմատապես բարեփոխման, վերակառուցման, մարտական ոգու վերականգնման եւ կարգապահության բարձրացման համար անհրաժեշտ են գերմարդկային ճիգեր, քաղաքական կամք, սրտացավություն, համառություն, վճռականություն։ Ցավոք, անցնող տարիների դառը փորձը փաստում է, որ ներկայիս ռազմա-քաղաքական կառավարման պարագայում դա գրեթե բացառված է։ Լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, ԶՈւ նոր կառավարում, նոր ռազմա-քաղաքական դոկտրին»։ Բավարարվեմ այս մեջբերումով։

 

kotayk

Լրահոս