28 Նոյեմբերի, 2022

Ըստ հրապարակումների՝ քաղաքապետարանն արդեն առնվազն 650 հազար դոլար է ծախսել Երևանի ամանորյա տեսքի վրա՝ տոնածառների տեղադրման, ձևավորումների ու լուսավորության համար։

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս հարցին՝ ասել է.

«Պայմանագրերը մի աղբյուրից գնման ընթացակարգով են կնքվել, մրցույթ չեն հայտարարել. կա ուղիղ կոռուպցիոն ռիսկ, ուզում են փողը տալ այն մարդուն, ում ուզում են տալ ու տալիս են։ 650 հազար դոլարով զինվորների համար քանի՞ պաշտպանական օբյեկտ կարող էին կառուցել․․․ մեր զինվորները սահմանին մնացել են անպաշտպան, անզեն, բայց լուսավորվել են կառավարության բոլոր պատերը, լույսեր են կախել․․․ ընդ որում՝ ծախսերի այն մասն եմ ասում, որը որ հրապարակվել է, որովհետև հիմա դեռ ծախսեր են անում»։

kotayk

Լրահոս