4 Փետրվարի, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցող «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» համաժողովի լիագումար նիստին այսօր ներկայացրեց «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածը և դրան ինտեգրված հայաստանյան գործիքները: Այդ համատեքստում վարչապետը խոսեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am հարթակի մասին, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։

Ն. Փաշինյանն ընդգծեց, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա։ Տեսանյութը՝

այստեղ։

Նշենք նաև, որ ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում իրականացնում են աշխատանքային գործունեություն, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի, ազատված են որևէ թույլտվական փաստաթուղթ ստանալու պահանջից աշխատանքային պայմանագրի գործունեության ամբողջ ժամկետի համար։

Միևնույն ժամանակ բնակության օրինականությունը հավաստելու նպատակով նրանք կարող են գրանցվել 01.01.2022թ-ից գործարկված workpermit.am հարթակում և սեղմ ժամկետում ստանալ համապատասխան տեղեկանք՝ պլաստիկ քարտի տեսքով։ Օտարերկրացին միայն քարտը ստանալու համար է այցելում գրասենյակ (Վ. Սարգսյան 3, Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ):

 

kotayk

Լրահոս