10 Հունիսի, 2023
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 12։30-ի սահմաններում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Մասիս – Ռանչպար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Մասիս Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի՝ խճաքարով  բարձված բեռնատարն ու 30-ամյա Լևոն Ե․-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով Լևոն Ե․-ն և նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Շողակաթ Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ «ԶԻԼ»-ի հետևի անիվները պոկվել են ավտոմեքենայից։

 

 

kotayk

Լրահոս