10 Հունիսի, 2023

Ատոմ Ջանջուղազյանը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից՝ շուրջ 32 տարի։ 1999-2016թթ նա զբաղեցրել է Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնը, 2016-2018թթ․՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2018-2021 թթ Ատոմ Ջանջուղազյանը պաշտոնավարել է որպես Ֆինանսների նախարար, իսկ 2022 թվականի մարտի 2-ին ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում Ատոմ Ջանջուղազյանի և նրա ընտանիքի գույքն ու եկամուտները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի համաձայն։

2021 թվականին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը դադարեցնելիս Ատոմ Ջանջուղազյանը հայտարարագրել է․

անհատական բնակելի տուն – Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում, միանձնյա սեփականություն, գնված 2008 թ․,
բնակարան – Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում, միանձնյա սեփականություն, նվիրատվություն՝ ստացված 2015 թ․,
Mitsubishi Outlander 2.9L մակնիշի ավտոմեքենա – 2011 թ թողարկման, գնված 2014 թ․,
5,500,000 դրամ՝ բանկային ավանդ,
4,725,023 դրամ՝ բանկային հաշիվներում,
5,500,000 դրամ՝ կանխիկ,
25,000 դոլար՝ կանխիկ,
15,000 եվրո՝ կանխիկ,
12,719,529 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
2,000,000 դրամ եկամուտ՝ ստացված «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ում ունեցած շահաբաժնից,
438,944 դրամ եկամուտ՝ ստացված տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարից։
Նշված է նաև, որ «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ում ունեցած շահաբաժինը հավատարմագրային կառավարման է հանձվել 2018 թ․ հունվարի 18-ից։

 

kotayk

Լրահոս