5 Հունիսի, 2023
Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը չեմ ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտի մորը:  Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որը մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու մեջ:

«Մենք բառի բուն իմաստով ապրում ենք Եռաբլուրում, պետք չի վախենալ Եռաբլուրից որոհետև այն աղոթատեղի է»,- ասաց Գայանե Հակոբյանը:

Խոսելով Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին` Հակոբյանն ասաց, որ իրենք ուղղակի հանդիպել են Աշոտին, միգուցե, էմոցիա է եղել այդ ամենը, ինչն ինքը չի հերքում: «Բայց ես ինձ թույլ չէի տա…»,- Հակոբյանը չհստակեցրեց միտքը, բայց կարելի էր ենթադրել, որ թույլ չէր տա իրեն վերագրվող արարքը կատարել:

 

 

kotayk

Լրահոս