27 Մայիսի, 2023
Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերի 2 զինծառայողներին առեւանգել են Սյունիքի մարզի Շիկահող գյուղի հարակից տարածքից, որը Ադրբեջանի զինված ուժերի դիտարկման ներքո է։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։
Իսկ այսօր պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել է, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար»։

Աղբյուրի տեղեկություններով, անհետացած զինվորները պայմանագրային զինծառայողներ էին։

kotayk

Լրահոս