8 Դեկտեմբերի, 2022

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում որոշեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից 4 թեկնածուի տալ պատգամավորի մանդատ։ Նրանք են՝ Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը, Իրինա Գասպարյանը։

Նշենք, որ նրանք փոխարինելու են Արամ Վարդևանյանին, Վահե Հակոբյանին, Հռիփսիմե Ստամբուլյանին, Ելենա Կիրակոսյանին։ Մանդատը վերցնել հրաժարվել էին Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայաթ Շիրինյանը, Դավիթ Սահակյանցը։

kotayk

Լրահոս