29 Մարտի, 2023
«Հրապարակ» թերթը գրում է․
Երեւանում նախընտրական կրքերը եռում են: Օրինակ` Տիգրան Ավինյանն անում է ամեն հնարավոր բան` երեւանցուց ձայներ ստանալու համար: Անգամ որոշել է «Ակտիվ քաղաքացի» հարթակն օգտագործել` հասարակությանը գրավելու համար: Ընդդիմությունն էլ թեեւ դեռ չունի հստակ որոշում, սակայն ասում է, որ անպայման մասնակցելու է ընտրություններին: Տարբեր անուններ են շրջանառվում` Անդրանիկ Թեւանյան, Արթուր Վանեցյան, Արմեն Աշոտյան, Լեւոն Քոչարյան: Լուրեր են շրջանառվում, որ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն էլ ընտրություններին մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությամբ:

Նա չի հերքել իր համագործակցությունը կուսակցության հետ, սակայն «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ դեռեւս որոշում չի կայացրել՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։ «Դեռ հստակ որոշում չունեմ, ճիշտն ասած: Չեմ որոշել առհասարակ մասնակցել եւ եթե մասնակցեմ՝ որ կուսակցության հետ կհամագործակցեմ: Այս պահին Երեւանում կան մի քանի կարեւոր հարցեր: Կարեւորն այն է, որ Մոսկովյան փողոցի ծառերը ոչնչացնողները պատժվեն: Կա նաեւ տրանսպորտի հարց, եթե տեսնենք, որ չենք կարողանում որպես երեւանցիներ այդ հարցերը լուծել, պետք է լինի լոյալ իշխանություն, այդ ժամանակ կմտածենք»,- նշեց նա:

Հարցին, թե այլ կուսակցություններից, ուժերից առաջարկներ չի՞ ստացել, Մնացականյանն ասաց. «Առաջարկներ եղել են, բայց, կներեք, չեմ կարող ասել, թե որ կուսակցություններից, ես շարունակում եմ համագործակցել «Ապրելու երկիր» կուսակցության հետ»:

 

 

kotayk

Լրահոս