5 Դեկտեմբերի, 2022

Թող գան, զրկեն, ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, բայց նման գործընթացի մասին տեղյակ չեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե լուրեր կան, որ վաղվա նիստին դատախազը, հնարավոր է, ԱԺ-ում միջնորդություն ներկայացնի Սեյրան Օհանյանին պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ եթե այդպիսի գործընթաց կա, ապա Դատախազությունը, ԱԺ ղեկավարությունը պարտավոր են տեղեկացնել պատգամավորին։

«Այդ պատգամավորական անձեռնմխելիությունը մեր ժողովրդի համար աշխատելն է, մեր ժողովրդին ծառայելն է և նրանց պատգամները իշխանւթյուններին ներկայացնելն է։ Թող զրկեն։ Ես տեղեկություն չունեմ նման գործընթացների մասին»,-նշեց խմբակցության ղեկավարը։

Մանրամանսերը՝ 24News-ի տեսանյութում։

 

kotayk

Լրահոս