ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ մամուլում շրջանառվող լուրերին, թե ՔՊ-ականներն իրենց դժգոհությունն են հայտնել ու մտադիր են բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը։
«Ես տեղյակ չեմ այդ մասին, եթե այդ հարցը բարձրացված է, ուրեմն կարելի է քննարկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողի հարցին, թե՝ ՔՊ-ում դժգո՞հ են Ձեզնից, Անդրանիկ Քոչարյանը հարցով արձագանքեց․ «Իսկ դուք գո՞հ եք»։
Թեմայի շուրջ մյուս լրագրողների դիտարկումները նա համարեց գրոհ։
«Էս կազմակերպված գրո՞հ եք սկսել իմ վրա»,- հարցրեց նա։
Քոչարյանը շրջվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի կողմը և առաջարկեց ասել այդ տեղեկության աղբյուրը։ Լրագրողը մերժեց նրան։ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց․ «Այդ դեպքում սուտ են ասում»։