29 Հոկտեմբերի, 2024

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տիմոտի Բարոուի, արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութիի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների և այլ բարձրաստիճան անձանց հետ:

Նշվում է՝ Ամիրբեկովը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգը։ Քննարկվել է նաև Բաքվում սպասվող COP 29 նստաշրջանը։

Լրահոս