Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա կամրջի բետոնե արգելապատնեշին, այն տեղաշարժել, ապա բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել ցած՝ հայտնվելով կամրջի տակ՝ երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։