Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Սիրիայում քրդական խմբավորումներին անհապաղ ցրել իրենց կազմավորումները։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիան պատրաստ է օգնել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում։
Բացի այդ, դիվանագետի խոսքով, Թուրքիայի կառավարական գերատեսչությունները և մասնավոր հատվածը պատրաստ են մասնակցել Սիրիայի վերականգնմանը և օգնել երկրի նոր իշխանություններին վերականգնել պետական կառույցները։
37