ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը խոստացել է չեղարկել իր նախորդի՝ Ջո Բայդենի «հիմար» հրամանագրերը։
Այս մասին նա ասել է հանրահավաքում։ Հեռարձակումն իրականացրել է Fox News-ը։
«Բայդենի վարչակազմի կողմից արձակված յուրաքանչյուր հիմար հրաման կչեղարկվի մի քանի ժամվա ընթացքում», — ասել է նա:
Նախագահը նաև ասել է, որ նոր գործադիր հրամաններ կհրապարակի, որոնք ամերիկացիներին չափազանց երջանիկ կդարձնեն:
30