26 Փետրվարի, 2025

Սեփական որդիներին փողի դիմաց բանակից թռցրածներն ու դրանց գրպանից ռոճիկ ստացողները որոշել են, որ պիտի բարոյականության դասեր տան։

Այս մասին գրում է Գյումրու քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը.

«Ձեր երեսպաշտ, կեղծավոր էությունը էն ամենամեծ դավաճանությունն է, որ տեսել է էս երկիրը, որ տեսել են մեր զոհված հերոսները։

Եթե ձեզ սովորեցրել են, թե լկտիությամբ հնարավոր է ամեն ինչի հասնել, ու եթե սուտն ու կեղծիքը ամենալկտի ձևով պնդեք՝ այն կդառնա իրականություն, շատ սխալ են սովորեցրել, որովհետև բարոյականությունը ու ազնվությունը միշտ էլ հաղթում են երեսպաշտությանն ու կեղծավորությանը։

Դե իսկ կոնկրետ հարցի կոնկրետ ու անկեղծ տրված պատասխանը մանիպուլացնողներին մի ուրիշ առիթով կանդրադառնանք»:

Լրահոս