7 Ապրիլի, 2025

Միացյալ Նահանգները կարող է գործարք կնքել Չինաստանի հետ միայն այն դեպքում, եթե վերացվի երկրների միջև առևտրային դեֆիցիտը։

Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է RIA Novosti-ն։

Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ը տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ է կորցնում Չինաստանից։ Ուստի, եթե առեւտրային դեֆիցիտի խնդիրը չլուծվի, Վաշինգտոնը չի համաձայնի գործարք կնքել Պեկինի հետ։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը, Չինաստանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելով, գործում է միանգամայն ճիշտ։

Լրահոս