8 Ապրիլի, 2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Սևեր» խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի Գուևո գյուղը։

Ավելի վաղ ուկրաինական OSINT Deep State նախագիծը հայտնել էր այս տարածքում ռուսական զորքերի առաջխաղացման մասին։

Միևնույն ժամանակ, ուկրաինացի զինվորականները շարունակում են երկու փոքր սահմանային կամուրջներ պահել Կուրսկի շրջանում՝ Գուևո շրջանում և Օլեշնյա գյուղում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կուրսկում ընթանում են ծանր մարտեր:

Լրահոս