ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Սիրիայում Թուրքիայի դերի կարևորությունը։ Նա նշել է իր լավ հարաբերությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հավելելով. «Նա շատ ուժեղ և խելացի մարդ է»։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Էրդողան անունով մի մարդու հետ: Ես գիտեմ, որ մամուլը զայրացած է, որ ես սիրում եմ Էրդողանին, բայց ես սիրում եմ նրան, նա սիրում է ինձ, և մենք երբեք խնդիրներ չենք ունեցել»,-նշել է Թրամփը:
Նրա խոսքով, Թուրքիան Սիրիայում արեց այն, ինչ ոչ ոք չէր կարող անել.
«Էրդողանը շատ ուժեղ և խելացի անձնավորություն է: Նա արեց այն, ինչ ոչ ոք չէր կարող անել Սիրիայում: Դուք պետք է գնահատեք նրան»,-ասել է ԱՄՆ նախագահը:
109