9 Ապրիլի, 2025

Քթի 3 պլաստիկ վիրահատություն տարած Ալինա Ադիլխանյանը դրանց արդյունքում միայն լուրջ խնդիրներ է ձեռք բերել, արդեն տևական ժամանակ չի կարողանում արդարությունը վերականգնել։ Դիմում է առողջապահության նախարարին, դատախազին.

«ՀՀ Առողջապահության նախարարություն, ուշադրություն դարձրեք այն անօրինականություններին, որոնք որոշ բժիշկներ անպատիժ իրականացրել ու շարունակում են իրականացնել՝ ձեր վերահսկողության բացակայության պայմաններում։

Բացատրեք ինձ, ի՞նչ է նշանակում «Երիտասարդ պացիենտներից վերցնեմ աճառներ, մշակեմ ու 4-րդ անգամ դնեմ քթիդ մեջ» , ո՞վ է տալու սրա պատասխանը, տիկին Ավանեսյան։

ՀՀ գլխավոր դատախազություն, հերիք է կույր վստահությամբ ընդունեք Քննչական կոմիտեի ուղարկած թղթերը։ Դրանք մնում են միայն փաստաթղթերում՝ առանց գործնական արդյունքի։ Ո՞վ է տեսել, որ 1.5 տարվա ընթացքում կասկածյալները դեռ չլինեն հարցաքննված։ Սա արդարադատության բացահայտ խափանում է, տիկին Վարդապետյան։

ՀՀ Քննչական կոմիտե, ձեր համակարգում քննիչները կամ չեն ուզում աշխատել, կամ վստահ են, որ ամեն ինչից կպրծնեն անպատիժ։ 1.5 տարի շարունակ կասկածյալներին չհարցաքննելը չի կոչվում ձգձգում՝ դա բացահայտ անգործություն է, որն արդեն հանցավոր անտարբերության սահմաններում է ։ Վերանայեք նրանց գործելաոճը, քանի դեռ ուշ չէ, պարոն Պողոսյան»։

Լրահոս