9 Ապրիլի, 2025
Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ ծառը շրջվել և ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող «Opel» մակնիշի և Կարեն Բոյմուշակյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վրա:

Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենաների վրայից:

Տեղում աշխատել են նաև Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրակարարները:

Լրահոս