«Ապրիլի 9-ին՝ ժամը 06։05-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1970թ․ ծնված կալանավորված անձ Ա․Հ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։
Ժամանած շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Հ․-ի կենսաբանական մահը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»։