Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3600-ը, մոտ 5000-ը՝ վիրավորվել, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայում գրանցվել է 2,8-7,5 մագնիտուդով 98 հետցնցում։