11 Ապրիլի, 2025

Վեց ամսվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարան է այեցելել  55 հազար 837 մարդ՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսը. հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

«Անկախության շրջանի թերևս ամենաայցելված ցուցադրությունը կարող ենք համարել»,-ասաց նա և նշեց, որ նման   բարձր չափանիշներով  միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը կլինի շարունակական։

Դավիթ Պողոսյանն ասաց, որ ցուցադրությունն իր գոյացած միջոցներով փակել է բոլոր ծախսերը, որը շատ կարևոր է թանգարանի գործառնական մասով։

«Այս ցուցահանդեսը հիմք տվեց այլ ցուցադրությունների։ Այս տարի արդեն նախատեսում ենք ցուցահանդես Լուվրի հետ։ Կարծում եմ՝ կշարունակվի նաև այլ թանգարանների հետ համագործակցությունը»,- ասաց Պատմության թանգարանի տնօրենը։

Լրահոս