«Եթե այդ մարդիկ այդքան ազնվություն ունեն, թող դրա մասին ավելի պարզ խոսեն և ոչ թե ինչ-որ լրատվական կայքերի միջոցով փորձեն ինչ-որ բաներ տպագրեն, դրանով փորձելով ինձ խանգարել, նշեմ, որ դա չի ստացվելու»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Հարցին՝ բուքմեյքերական գործունեության վերաբերյալ իր նախագծի, նաեւ ծառահատումների հետ կապված հարցերը ինչ-որ մարդկանց շահերի՞ն է կպել, որ նման խնդիրներ են առաջացել, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Իմ գործունեությունը միտված է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը և ՀՀ քաղաքացիների մեծամասնության շահերը։ Թե դրա արդյունքում ինչ հանցագործներ կամ ինչ պատվեր կատարող անձինք են տուժում, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ինձ հետաքրքրում էին, որ մեր պետությունը պետք է զարգանա, ծառեր պետք է Հայաստանում չհատվեն, առողջ ծառեր ունենանք, պետք է բուքմեյքերական գործունեությունը և շահումով խաղերը հարկվեն հնարավորինս բարձր դրույքաչափերով, որպեսզի այդ գումարը մենք ծառայեցնենք մեր երկրի քաղաքացիների շահերին, բարձրացնենք կենսաթոշակներ, աշխատավարձեր, կառուցենք ենթակառուցվածքներ, որոնք կծառայեն մեր քաղաքացիներին: Այդ գումարները՝ միլիարդավոր դրամները, եթե չասեմ դոլարները, որ այդ ընկերությունները աշխատում են, մեր քաղաքացիների գրպանից է գնում և դրանից ծիծաղելի հարկեր են առաջանում»:
Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ չի նահանջել այս գործունեությունից եւ չի նահանջելու. «Առաջիկա տարիներին շարունակելու եմ աշխատանք տանել, որպեսզի ինտերնետ շահումով խաղերը շարունակեն հարկվել ավելի բարձր դրույքաչափերով և նաև սահմանափակումներ մտցնեն, որ մեր քաղաքացիների մի մասը գոնե չկարողանա խաղալ և վատնել իր գումարները։
Վարչապետն այս հարցերում աջակցում է, առանց վարչապետի աջակցության հնարավոր չէ Հայաստանում որևէ լավ գործ կատարել: Ես շնորհակալություն եմ հայտնել երկրի ղեկավարին իր աջակցության համար՝ ի շահ մեր պետության»: