14 Ապրիլի, 2025

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արզական գյուղի բնակիչ 58-ամյա և Երևան քաղաքի բնակիչ 59-ամյա երկու տղամարդ տարբեր ժամանակահատվածներում Արզական գյուղի Ամառանոցային թաղամասում կատարել են բնակարանային գողություններ:

Ապրիլի 11-ին տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային վարչություն։ Պարզվել է, որ բացի նշվածից արզականցին նույն թաղամասի տարբեր տներից 2022 թվականին գողություններ է արել նաև երևանցի 55-ամյա ծանոթի հետ:

Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։

Լրահոս