15 Ապրիլի, 2025

Արցախցիների՝ անձնագրերը չփոխելու, քաղաքացի չդառնալու պնդումները չափազանցված են: Այս մասին իր էջում գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։

«Եթե 070 կոդով անձնագիր կամ հաշվառում ունեցած մարդկանց թիվը համարենք 150 հազար, ապա նրանցից այսօր (կառավարության 2023թ. հոկտ. 26-ի որոշում հաշվի առնելով), իմ գնահատականով, ՀՀ քաղաքացի է մոտ 50 հազարը։ Քաղաքացիություն ստացել է 8 հազար չափահաս անձ, Արցախի տարբեր շրջաններում բնակվում էր մոտ 35 հազար մարդ, որոնք առաջին անձնագիրը ստացել էին ՀՀ-ում և քաղաքացիությունը վերահաստատվել է ինքնաբերաբար։ Հետևաբար, կեղծ պնդումների վրա կենտրոնանալու փոխարեն լավ կլինի մտածել` ինչպես օգտագործենք մարդկանց ներուժը տարբեր ազգային խնդիրներ լուծելու համար»,-գրել է նա։

Լրահոս