Գյումրիի ավագանու անդրանիկ նիստին «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ ավելի վաղ էլ հայտարարել էին, թե իրենց նվազագույն ծրագիրն է Գյումրիում իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Մենք տեր ենք կանգնում այդ խոստմանը և հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին և այսօր չառաջադրելով քաղաքապետի թեկնածու, քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։
Շնորհակալ եմ բոլոր գյումրեցիներին, որ կամք դրսևորեցին և կարողացան այս դժվարին պահին ցույց տալ, որ Գյումրին մերժում է վատ կառավարումը՝ «Քաղաքացիական պայմանագրին»»,-ասաց Կարեն Սիմոնյանը։
«Ջա՜ն»,-արձագանքեց նիստը վարող Վարդան Ղուկասյանը։
84