Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ դա հնարավոր է, եթե Վաշինգտոնը դադարի պնդել իրանական միջուկային ծրագրի ամբողջական վերացումը։
«Մենք կկարողանանք բանակցություններ սկսել հնարավոր գործարքի շուրջ, եթե ամերիկացիները կառուցողական դիրքորոշում որդեգրեն: Իրանի ուրանի հարստացման հարցը իրական խնդիր է, և մենք պատրաստ ենք աշխատել իրանական միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդման վրա՝ չնայած որոշ մտահոգություններին: Բայց հարստացման սկզբունքն ինքնին քննարկման ենթակա չէ»,- նշել է նա:
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Երկրորդ փուլն այնտեղ կկայանա ապրիլի 19-ին։