«Ռոլան Գարոսի» կազմակերպիչները հրապարակել են կանանց մրցաշարի մասնակիցների ցանկը։
Մրցաշարի հայտացուցակում ընդգրկվել է 104 թենիսիստուհի, այդ թվում՝ գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)։
Ֆրանսիայի բաց առաջնությանը կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։
«Ռոլան Գարոսը» կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 7-ը։
69