16 Ապրիլի, 2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նոր փնտրվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու  մասին է։

«Բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը միջին միջանցքի ճյուղ է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացրած այս նախագիծը հիանալի կերպով տեղավորվում է այդ կոնցեպտների մեջ։

«Հանրահայտ է, որ մենք շատ կառուցողական ու պրակտիկ առաջարկ ենք արել, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին․ եթե պաշտոնական դրական պատասխան լինի, կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջին միջանցքին՝ նույնիսկ չզուգակցելով գործընթացը խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ»,- հավելեց Արարատ Միրզոյանը։

 

 

Լրահոս