17 Ապրիլի, 2025

«Ընդդիմությունն ուզում է, որ մենք չունենանք անկախություն, չլինենք անկախ, կամ լինենք հնարավորինս կախված։ Իրենք նաև չեն ուզում, որ մենք ունենանք սահման՝  պետականության ամենակարևոր ատրիբուտներից մեկը»,-ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ իրենք չեն որոշել Հայաստանի սահմանը. «Մենք չենք որոշել, չենք էլ ուզում որոշենք։ Հայաստանի  պետական սահմանը որոշել է Հայաստանը անկախանալիս, որին դուք դեմ եք եղել, մինչև հիմա դեմ եք։ Հայաստանի սահմանը Հայաստանի Սովետական սոցիալիստական հանրապետության սահմանն է վարչական։

Դա է Հայաստանի սահմանը՝ ուզեք, չուզեք։ Մենք, այո, գնալու ենք, սահմանազատելու ենք այդ սահմանը մինչև վերջ, ոնց որ սկսել ենք։ Դա 2024 թվականի ամենալուրջ ձեռքբերումն է։

Դուք չեք ուզում, որ մենք սահման ունենանք, որ հետո հեշտ լինի էդ տարբեր պետությունների տակ մեզ պառկացնելը»։

Լրահոս