Հիշեցնենք, որ քաղաքական գործիչը դիմել էր դատախազություն՝ իշխանական xosnak.am-ի կողմից արցախցիների նկատմամբ ատելության խոսք ու թշնամանք տարածելու համար։
Մ. Առաքելյանի համոզմամբ, գլխավոր դատախազությունը պետք է քրեական վարույթ հարուցի քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ։ Այսօր վաղ առավոտից բազմաթիվ գործիչներ դատապարտել են, քննադատել նման խոսքի տարածումը՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելով դրա վրա։