Հավաքվածներն իրենց դժգոհությունն են հայտնել հոգևորականների և հասարակական գործիչների ձերբակալությունների ու կալանավորումների կապակցությամբ, որոնց թվում են Հայ առաքելական եկեղեցու սրբազաններ Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը, Բագրատ Գալստանյանը, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանը։ Հանրահավաքի մասնակիցների պահանջների թվում են ձերբակալվածների ազատ արձակումը, ծխականների նկատմամբ ճնշումների դադարեցումը, քաղաքական հետապնդումներից հրաժարումը և ապագա ընտրությունների համար թափանցիկ պայմանների ապահովումը։
Ակցիայի առանցքային բանախոսներից մեկը հասարակական գործիչ Միկա Բադալյանն էր։ Իր ելույթում նա նշել է. «Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու աջակցությանն ուղղված մեր ստորագրահավաքի նախաձեռնությունը երկուսուկես շաբաթվա ընթացքում հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունն ակտիվորեն արտահայտում է իր դիրքորոշումը»։ Նա ընդգծել է, որ ստորագրահավաքն իրականացվում է Armspyurk.com կայքում, որտեղ ամեն օր գրանցվում է պետիցիայի մասնակիցների թվի աճ։
Ելույթ ունեցողների թվում էին նաև հոգևորականության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լևոն Մուկանյանը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից և տեր Գևորգ Վարդանյանը։ Նրանք խոսել են Էջմիածնի՝ որպես հոգևոր կենտրոնի և հայ ժողովրդի համախմբման խորհրդանիշի նշանակության մասին։
Կազմակերպիչները շեշտել են, որ մոսկովյան ակցիան ավելի լայնարձակ արշավի մի մասն է, որն ուղղված է Սփյուռքի մոբիլիզացմանը և Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելուն։ Ստորագրահավաքը շարունակվում է, իսկ նմանատիպ միջոցառումները, նրանց խոսքով, կրելու են շարունակական բնույթ։