3 Հունիսի, 2026

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ:

8-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, ով ունի 7 միավոր:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը ունեն 5.5 միավոր և կիսում են 13-րդ հորիզոնականը:

Լրահոս