Ավելին՝ ահա այն հաղորդագրությունը, որը Հանրայինի PR բաժնի ղեկավարի կողմից ուղարկվել է հաղորդավարներին։
Հետևաբար, երբ այսօր փորձ է արվում ներկայացնել, թե նման խնդիր կամ սահմանափակում չի եղել, առնվազն տարակուսելի է։
Ես երբևէ չեմ խախտել որևէ պայմանագրային դրույթ, և նման պնդումը պարզապես չի համապատասխանում իրականությանը։
Սոցիալական մեդիայում իմ գործունեության կամ հրապարակումների հետ կապված որևէ սահմանափակում պայմանագրում չի եղել։
Ուստի ես ընդամենը մեկ հարց ունեմ․ արդյո՞ք ստացվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը կարող է օգտագործվել ղեկավարի անձնական հարաբերություններն ու խնդիրները կարգավորելու գործիք։
Եվ սա միայն իմ հարցը չէ։ Վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են բարձրաձայնում նույն մտահոգությունը։
Ես շարունակում եմ պնդել միայն մեկ բան՝ հանրությանը պետք է ներկայացվեն փաստերը, ոչ թե դրանցից տարբերվող վարկածներ։
Փաստերը չափազանց հեշտ ստուգելի են։ Մնացած եզրակացությունները թողնում եմ հանրությանը»,-գրել է նա։
