Մանդատների վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե այդ քայլերի գիտակցում կա ու դրանց պատրաստ լինելում վստահ են,, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել, և` հակառակը։
Եվ ևս երեք կարևոր գործոն.
1. ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի,
2. Հանրությունը պետք է տեղեկացված լինի որոշումների ընթացակարգին ու արդյունքներին, որովհետև առանց լայն հանրության վստահության ու աջակցության ընդդիմությունը 0 կոպեկ արժե։
3. Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, սին են»։
66