«Փաստ» օրաթերթը գրում է, որ Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացը, որը առնչվում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկմանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների իրավաչափությանը, վերածվել է պետականության նկատմամբ վստահության քննության։ Ընտրական վեճերի վերջնակետը դատարանն է, որտեղ օրենքն ու Սահմանադրությունը պետք է լինեն գերակա։
Հոդվածում շեշտվում է, որ ՍԴ-ն չի ներկայացնում քաղաքական կողմ, նրա միակ չափանիշը իրավունքն է, իսկ յուրաքանչյուր որոշման ուժը որոշվում է ոչ միայն եզրափակիչ հատվածով, այլ նաև պատճառաբանության որակով։ Լեգիտիմությունը ձևավորվում է, երբ քաղաքացին, թեկուզ չհամաձայնելով արդյունքին, ընդունում է գործընթացի արդարությունը։
«Փաստ»-ը նշում է, որ ՍԴ-ի յուրաքանչյուր որոշում ձևավորում է ապագայի չափանիշներ և «ապրում» է թե իրավական, թե հասարակական կյանքում։ Եթե պահպանվի վստահությունը, հաղթողը կլինի պետությունը, իսկ դրա խաթարման դեպքում կկորցնի հանրային վստահությունը սահմանադրական պետության հիմքը։