11 Հուլիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ասվել է եթե դժգոհեք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար որպես պատիժ, ընդմիշտ կփակվեն:

Զրուցակիցը նաեւ ասաց, որ տեւական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է, եւ լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են՝ իրենց խաբում են:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս