Հուլիսի 11-ին Թբիլիսիում կայացած «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ և ջախջախիչ հաղթանակ է տարել Ղազախստանը ներկայացնող Կուատ Խամիտովի նկատմամբ։
«Վրաստա՛ն, մեծագույն շնորհակալություն հյուրընկալության համար։ Նույնիսկ եթե դուք ինձ չէիք երկրպագում, միևնույն է՝ դրանով ինձ էլ ավելի շատ էներգիա տվեցիք հաղթելու համար։ Տվե՛ք ինձ որևէ մրցակցի հենց Վրաստանից, և ես նորից կվերադառնամ այստեղ», — հայտարարել է Ծառուկյանը։
Հավելենք, որ խառը մենամարտերում (MMA) 29-ամյա Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդն այս պահին կազմում է 23-3, մինչդեռ Խամիտովի ցուցանիշը 28-8-2 է։
Հայ մարտիկը, սակայն, երկար հանգստանալու մտադրություն չունի։ Արդեն հուլիսի 18-ին նա վերադառնալու է պայքարի՝ ուժերը չափելու UFC-ի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ, սկանդալային ամերիկացի Քոլբի Քովինգթոնի հետ։