Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Էմանուել Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 75-ամյա Ասլան Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Ասլան Հ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ուղևորը գիտակցության չգալով մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Էմանուել Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։
79