13 Նոյեմբերի, 2016

Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյան կրտսերի գործով նախաքննությունը ավարտվել է, իսկ թե գործը երբ կհասնի դատարան, նրա փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ այս պահին կդժվարանա այդ մասին ասել, բայց, հավանաբար շուտով կիմացվի:

Ani Product

Գուրգեն Արսենյանի խափանման միջոցը փոխվել էր, նրան ստորագրությամբ ազատ էին արձակել, փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում Գուրգենի մասնակցությամբ մի քանի կարճ քննչական գործողություններ են կատարվել, առանձնապես ոչինչ:

Ani Product

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ ապրիլի 17-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով՝ գետնից վերցրած քարերով և փայտերով, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 20-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս