10 Հունվարի, 2017

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունեցել ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում որպես վկա հարցաքննվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը: «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ տեղափոխելուց հետո Մերի Մարգարյանին տեսել եմ ծայրահեղ ծանր վիճակում, չէր կարողանում շնչել, հարցերին պատասխանում էր ուշացումով, երբեմն՝ անադեկվատ: Ոչ ոք Մերի Մարգարյանի մահը չէր ուզում: Եթե մեկ տոկոս շանս լիներ, Մերի Մարգարյանին կփրկեինք»,- նշել է Պողոսյանը: Նա հաստատել է, որ ծննդկանն իրենց մոտ է տեղափոխվել օրգանիզմի թունավորմամբ և «HELLP» ախտորոշմամբ, բացի այդ` նրա մոտ ի հայտ է եկել երկկողմանի թոքաբորբ:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է 2015-ի հուլիսի 29-ին` հուլիսի 27-ին կատարված կեսարյան հատումից հետո: Նրա մոտ ախտորոշվել էր «HELLP» սինդրոմ (մանկաբարձության մեջ հազվադեպ հանդիպող բարդություն) համախտանիշի թոքաբորբ: Այս գործով ամբաստանյալի աթոռին են «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը: Շուշանիկ Բախշյանի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրված է գրավը, իսկ Անի Բաբելյանի հանդեպ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Լրահոս