21 Հունվարի, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերի դաշինքային աժիոտաժից հետ չի մնում նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ յուր «Ազատություն» կուսակցությունով: Հայտնի դաշինքներից որեւէ մեկում Բագրատյանը չի տեղավորվում. ամբիցիոզ պատգամավորը ընդդիմադիր դաշտում չի տեսնում մի ֆորմատ, որտեղ ինքը առաջին համարը չէ: Այժմ, կարծես թե, բաղձալի ֆորմատը գտնվել է, «Փաստի» տեղեկություններով առաջիկա օրերին իրենց լիբերալ ուժեր համարող «Ազատությունը», «Ազատ դեմոկրատները» եւ մի քանի այլ մանր–մունր ուժեր ու գործիչներ կհայտարարեն լիբերալների դաշինք ստեղծելու մասին:   Փորձառու եւ հմուտ Խաչատուր Քոքոբելյանը, փաստորեն, առաջինի դափնին Բագրատյանին է զիջել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս