Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունների շքերթը շարունակվում է: Հերթը հասել է տեսչության պետերին: Մեր տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել է Կենտրոն հարկային տեսչության պետ Արթուր Հարությունյանը: Նա համակարգի հնաբնակներից է, պրոֆեսիոնալ, համարվում է ՊԵԿ պաշտոնաթող տեղակալ Արմեն Ալավերդյանի «մարդը»: Տեսչության պետի պաշտոնում այժմ նշանակված է ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ Վարդան Հարությունյանը հարմար թեկնածու կգտնի:
Նշենք, որ խոշոր հարկային տեսչությունից հետո Կենտրոն հարկային տեսչությունը ՊԵԿ ամենակարեւոր կառույցներից է, որի միջին ամսական մուտքը կազմում է 15մլրդ դրամ: Բացի հավաքագրումների նման ներկայանալի ցուցանիշից՝ այս տեսչությունը առանձնանում է նաեւ սպասարկման տարածքի ընդգրկունությամբ:
Նյութի աղբյուրը ` hraparak.am