1 Մայիսի, 2018
ՀՀԿ պատգամավորները գրեթե միաձայն դեմ քվեարկեցին ընդդիմության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

ՀՀԿ-ական պատգամավորներից միայն Ֆելիքս Ցոլակյանն էր, որ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին:

 Այս կապակցությամբ Ցոլակյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Ani Product

Հարգելի հայրենակիցներ,
Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով։

Ani Product

Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ՀՀ ԿԱ հարկային ծառայության ղեկավար,  ինչպես նաև զբաղեցրել է Շիրակի մարզպետի և այլ  պաշտոններ:

Տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցնելով, Ցոլակյանը երբեք ոչ մի սկանդալային և կոռուպցիոն պատմության մեջ չի եղել:

Լրահոս